գլխավոր Իրադարձային Մասիսում շենքի տանիքի փլուզման հետևանքով տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է...

Մասիսում շենքի տանիքի փլուզման հետևանքով տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տուժածները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։