գլխավոր Գլխավոր Արցախի հարցում Թեհրանի ու Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են. Արաղչի

Արցախի հարցում Թեհրանի ու Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են. Արաղչի

Թեհրանն ու Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության հարցում նմանատիպ մոտեցումներ ունեն։ Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքներով նման հայտարարություն է արել Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արաղչին։

«Մոսկվայում այսօր տեղի ունեցած արդյունավետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին պատմել եմ իրանական նախաձեռնության մասին։ Իրանն ու Ռուսաստանը միանման մոտեցումներ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Նույնքան հաջող բանակցություններ եմ ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ` Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ապագայի առնչությամբ», – գրել է Արաղչին Twitter–ի իր էջում։

Իրանի փոխարտգործնախարարը նախօրեին որպես ղարաբաղյան կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ բանագնաց` այցելեց Բաքու, իսկ Մոսկվայից հետ նա նախատեսում է լինել Երևանում և Անկարայում։

Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն է։