գլխավոր Իրադարձային ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է սարսափելի հարձակումը Նիցցայում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է սարսափելի հարձակումը Նիցցայում

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Նիցցայում տեղի ունեցածը՝ այն որակելով որպես սարսափելի հարձակում: «Իմ խորին ցավակցությունները հարձակման զոհերի սիրելիներին և Ֆրանսիայի ժողովրդին: Ատելությունը տեղ չունի մեր հասարակություններում, և ՆԱՏՕ-ն կագնած է իր դաշնակից Ֆրանսիայի կողքին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ստոլտենբերգը: 

Հոկտեմբերի 29-ին Նիցցա քաղաքում անհայտ անձը հարձակվել էր Նոտր Դամ բազիլիկ եկեղեցու վրա, սպանել երեք հոգու, որոնցից մեկին՝ գլխատել:  Կան վիրավորներ: Հանցագործություն կատարած անձը ևս վիրավոր է, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան: Նիցցայի քաղաքապետն կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: «Նիցցան ու մեր երկիրն ընդհանրապես շատ մեծ գին են վճարում վերջին տարիներին: Ես միասնության կոչ եմ անում Նիցցայի բոլոր բնակիչներին»,- գրել է Քրիստիան Էստրոզին Թվիթերում: