գլխավոր Գլխավոր Թուրքիան այս կոնֆլիկը դիտարկում է, որպես իր հնարավորությունների ընդլայնում. Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան այս կոնֆլիկը դիտարկում է, որպես իր հնարավորությունների ընդլայնում. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական ՌԻԱ Նովոստիին տված իր հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի մասնակցությանը հարցի կարգավորման փուլում: Նա նշել է, որ Անկարան չեզոք կողմ չէ և պետք չէ ընլայնել նրա քաղաքականությունը:

« Թուրքիան այս կոնֆլիկտը դիտարկում է, որպես իր ազդեցության գոտու ընդլայնում ևս մեկ հարևան տարածաշրջանի, այն է՝ Հարավային Կովկասում: Մարդկային տառապանքների վրա սեփական ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությանը պետք է խոչընդոտել, ոչ թե ընդլայնել»,- հայտարարել է Մնացականյանը:

Այսպես է նա պատասխանել ռուս լրագրողի այն հարցին, թե կհամաձայնի՞ Հայաստանը Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին, թե՝ ոչ:

Մնացականյանն ընդգծել է, որ ոչ ոք, այդ թվում հենց ինքը Թուրքիան չի կարող ասել, որ նա գործել է , որպես անաչառ ու չեզոք խաղացող: Հենց Թուրքիան առաջինը առհամարեց կրակը դադարեցնելու կոչը մինչև այն պահը, երբ Ադրբեջանը կբարձրաձայներ իր դիրքորոշման մասին, ընդգծել է Մնացականյանը: