գլխավոր Իրադարձային Լիոնում կանխարգելվել է դանակով հարձակման փորձ

Լիոնում կանխարգելվել է դանակով հարձակման փորձ

Լիոնում ոստիկանութունը տղամարդու է բերման ենթարկել, հաղորդում է РИА Новости-ին՝ մեջերելով CNews-ին: Ոստիկանության խոսքով ՝ նա ահաբեկչություն էր նախապատրաստում: Տղամարդու մոտ առկա է եղել դանակ։

Այսօր դա արդեն երրորդ միջադեպն է Ֆրանսիայում:

Նախ, Նիցցայում, անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա քաղաքային եկեղեցում: Երեք հոգի զոհվել է, հարձակվողը բերման է ենթարկվել: Քաղաքի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի խոսքերով ՝ դա ահաբեկչություն էր, քանի որ տղամարդը կրկնում էր «Ալլահ աքբար»:

Երկրորդ դեպքը գրանցվել է Ավինյոնում․ անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա։