գլխավոր Գլխավոր Ադրբեջանի արտգործնախարարը գնահատել է Իրանի դերը խնդրի կարգավորման հարցում

Ադրբեջանի արտգործնախարարը գնահատել է Իրանի դերը խնդրի կարգավորման հարցում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը բարձր է գնահատում Թեհրանի դերն ու Արցախի հարցի կարգավորման մեջ իջնորդի դեր ստանձնելու պատրաստակամությունը: Բայց, ըստ Ջեյհուն Բայրամովի, դա պետք է երկու կողմերի համաձայնությամբ լինի:

«Իրանը շատ անգամներ է առաջարկել միջնորդի կարգավիճակով հանդես գալ, որպեսզի խաղաղ կարգավորում գտնի հարցի լուծման համար: Մենք բարձր ենք գնահատում Իրանի պատրաստակամությունը: Հիմա շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբում խորհրդակցությունները: Իրանն այդ խմբի մեջ չի մտնում և որպես միջնորդ նրա դերին պետք է համաձայն լինեն երկու կողմերն էլ»,- ասել է Ջեյհուն Բայրամովը: