գլխավոր Գլխավոր Կարգավորման առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը․ Պուտին

Կարգավորման առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը․ Պուտին

Վլադիմիր Պուտինը Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջ․

«Կարգավորման առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը, նստել բանակցությունների սեղանի շուրջ և այն առաջարկների հիման վրա, որոնք ձևակերպված են եղել Մինսկի խմբի և համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից՝ այդ Մինսկի խմբի մյուս մասնակիցների մասնակցությամբ, այնտեղ շատ երկրներ են, ներառյալ Թուրքիան, մի շարք եվրոպական պետություններ, պետք է այդ աշխատանքի հիման վրա գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն։ Դա կարելի է անել», – ասել է Պուտինը “ՎՏԲ Կապիտալի” ներդրումային համաժողովին ունեցած ելույթում։