գլխավոր Քաղաքականություն Բայրամովը պահանջել է համաձայնեցնել Արցախում դիտորդների տեղակայումը Բաքվի հետ

Բայրամովը պահանջել է համաձայնեցնել Արցախում դիտորդների տեղակայումը Բաքվի հետ

Ցանկացած դիտորդի տեղակայումը Արցախում պետք է համաձայնեցվի Բաքվի հետ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը РИА Новости-ն տված հարցազրույցում:

«Պետք է նկատի ունենալ, որ խոսքը Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մասին է: Ցանկացած ուժերի, այդ թվում դիտորդների տեղակայումը պետք է համակարգված լինի Ադրբեջանի կառավարության հետ», – ասել է Բայրամովը:

Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու մեխանիզմների ներդրումը պետք է համապատասխանեցվի կարգավորման գործընթացին:

«Հակառակ դեպքում, առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքներից իր զորքերի դուրսբերման, դիտորդները պարզապես կծառայեն իրավիճակի ամրապնդմանը, որը հիմնված է օկուպացիայի վրա: Հրադադարի ռեժիմն այժմ պահանջում է Հայաստանի ամուր հավատարմությունն իր ստանձնած պարտավորություններին և հայկական զինված ուժերի ադրբեջանական տարածքներից դուրսբերման գործընթացի մեկնարկը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։