գլխավոր Իրադարձային Հայաստանի արտգործնախարարությունը գնահատել է Ղարաբաղում Իրանի միջնորդության հնարավորությունը. ՌԻԱ Նովոստի

Հայաստանի արտգործնախարարությունը գնահատել է Ղարաբաղում Իրանի միջնորդության հնարավորությունը. ՌԻԱ Նովոստի

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձևաչափն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «ՌԻԱ Նովոստի»-ին՝ մեկնաբանելով կոնֆլիկտի լուծման համար Իրանի միջնորդության առաջարկը:

«Իրանը շատ կարևոր երկիր է մեր տարածաշրջանում, և ի տարբերություն Թուրքիայի, նա պատասխանատու և կառուցողական դիրք է գրավում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցում: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների միակ միջազգային համաձայնեցված ձևաչափն են, ինչը հաստատվել է հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և հոկտեմբերի 17-ին ու 25-ին դրան հաջորդած հայտարարություններում», – ասել է նախարարը: