գլխավոր Քաղաքականություն Հայ ժողովրդի փրկությունը հենց հայ ժողովրդի ձեռքում է․ Յուրի Կոտենոկ

Հայ ժողովրդի փրկությունը հենց հայ ժողովրդի ձեռքում է․ Յուրի Կոտենոկ

Голос Армении-ի հետ հարցազրույցի ժամանակ, հարցին, թե ինչու է այդքան պասիվ համաշխարհային հանրությունը արցախյան հակամարտության հարցում, լրագրող Յուրի Կոտենոկը պատասխանել է.

«Սովորության համաձայն, նրանք սպասում են, թե ով կհաղթի: Հայ ժողովրդի փրկությունը հենց հայ ժողովրդի ձեռքում է: Հայերն ունեն մեծ, ուժեղ սփյուռք, որը ցրված է ամբողջ աշխարհում: Անհրաժեշտ է լիարժեք մոբիլիզացում: Եվ այդ ամենից հետո միայն կարող եք հույս դնել միջազգային հանրության վրա»։

Ամբողջական հարցազրույն՝ այստեղ։

Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հոտևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող, որոնցից մեկը Յուրի Կոտենոկն էր։