գլխավոր Գլխավոր Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին․...

Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին․ Պուտինը ցավակցություն է հայտնել Մակրոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է երեք մարդ:

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում է եկեղեցու պատերի ներսում կատարված ցինիկ և դաժան հանցագործությունը: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ջանքերի իրական խմբավորում ամբողջ համաշխարհային հանրության կողմից», – ՌԴ նախագահի ուղերձն է մեջբերում РИА Новости-ն։

Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում երկու զինված հարձակում է տեղի ունեցել: Ֆրանսիական Ավինյոնում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, իսկ ավելի վաղ ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել ֆրանսիական Նիցցա քաղաքում։