գլխավոր Իրադարձային Ուրուգվայի նախկին նախագահները համատեղ հայտարարությամբ համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի նախկին նախագահները համատեղ հայտարարությամբ համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին, Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան, Տաբարե Վասկեսը և Խոսե Մուխիկան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին: 

Ստորև ներկայացնում ենք Ուրուգվայի նախկին նախագահների համատեղ հայտարարությունը.

«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները»:

Խուլիո Մարիա Սանգինետտին Ուրուգվայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1985-1990 և 1995-2000 թվականներին, Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան՝ 1990-1995 թվականներին, Տաբարե Վասկեսը՝ 2005-2010 և 2015-2020 թվականներին, Խոսե Մուխիկան՝ 2010-2015 թվականներին: