
Արյունալի հարձակումը Նիցցայի եկեղեցում կատարել Է արմատականացած մուսուլմանը: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել Է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:
«Նա «Ալլահ աքբար» Էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան ձերբակալելուց հետո բուժօգնություն Էին ցուցաբերում»,- ասել Է լրագրողներին Էստրոզին: Տեղի ունեցածը նա բնութագրել Է որպես իսլամական ֆաշիզմի դրսևորում:
🗣️ Attentat à Nice : “Il ne fait aucun doute que l’auteur de ces actes, qui n’a censé de répéter en boucle ‘Allah akbar’ alors qu’il était médicalisé sur place, quel était le sens de son geste”, réagit le maire Christian Estrosi
— franceinfo (@franceinfo) October 29, 2020
Suivez le direct 👇https://t.co/nP4zzun2T5 pic.twitter.com/svwaJTbT4C
«Հարկավոր Է, որ մենք ամեն գնով արմատախիլ անենք իսլամական ֆաշիզմը երկրի ամբողջ տարածքում»,- մեջբերում է քաղաքապետին Интерфакс-ը:
Նա նաև հայտարարել է, որ հարձակում կատարած անձը հոսպիտալացվել Է: Նրա վիճակը գնահատվում Է որպես ծանր: «Այդ բարբարոսի ինքնությունը մենք դեռ կպարզենք»,-ասել Է Նիցցայի քաղաքապետը:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել Է, որ արտահերթ խորհրդակցություն Է անցկացնում այդ դեպքի կապակցությամբ: BFMTV հեռուստաալիքը հաղորդել Է, որ հետաքննությանը միացել Է դատախազության ստորաբաժանումը, որն զբաղվում Է ահաբեկչության հետ կապված գործերով։