գլխավոր Քաղաքականություն Ֆրանսիական Ավինյոնում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա

Ֆրանսիական Ավինյոնում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա

Ֆրանսիական Ավինյոնում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով տեղական լրատվամիջոցները:

Նախնական տվյալների համաձայն՝ հարձակում գործած անձը սպանվել է: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հարձակման ժամանակ բղավել է իսլամական կարգախոսներ:

Վերջին մեկ օրվա ընթացքում սա Ֆրանսիայում երկրորդ զինված հարձակումն է: Ավելի վաղ ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել ֆրանսիական Նիցցա քաղաքում։