գլխավոր Գլխավոր Իսլամն ընդդեմ Ֆրանսիայի

Իսլամն ընդդեմ Ֆրանսիայի

Ֆրանսիա-մահմեդական աշխարհ առճակատումը կարծես թե երկրորդ ալիքն է ստանում: Առաջինը գիտական հանրությունը պայմանականորեն ընդունում է 2015 թվականի հունվարի 7-ը: Այդ ժամանակ ֆրանսիական «Շարլի Էբդո» ամսագրի խմբագրությունը ահաբեկիչները պայթեցրեցին: Պատճառն ամսագրի հրապարակած ծաղրանկարն էր, Մուհամմեդ մարգարեի պատկերով: Արդյունքում զոհվեց 12 մարդ, 11-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Դրանից հետո իսլամի հանդեպ ֆրանսիական քաղաքականությունն արդեն սկսեց կոշտանալ, բայց աստիճանաբար: Սակայն Արցախյան հակամարտության սրումից հետո այստեղ որոշակի ակտիվություն սկսեց նկատվել: Պատճառը Մակրոնի հայամետ հայտարարություններն էին, որոնք Էրդողանը շատ հմուտ կերպով տեղափոխեց կրոնական դաշտ: Ու մի քանի օր առաջ հայտնի դարձավ ֆրանսիացի ուսուցչի դաժանաբար սպանության լուրը: Դրանից հետո Էրդողանը անցավ բոլոր սահմաններն ու սկսեց բացեիբաց վիրավորական արտահայտություններ հնչեցնել Մակրոնի հասցեին՝ նրան խորհուրդ տալով գնալ հոգեբույժի մոտ: Էրդողանին դուր չէր եկել Ֆրանսիայի առաջնորդի քաղաքականությունը մահմեդականների նկատմամբ: Էրդողանը կոչ էր արել աշխարհի մահմեդականներին դատապարտել Ֆրանսիային: Էրդողանի կոչին միացել էր նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Ու այս ամենի ֆոնին նորից անդրդվելի մնացած «Շարլի Էբդո» ամսագիրը Էրդողանի նոր ծաղրանկարը հրապարակեց:

Ու առավոտից Նիցցա քաղաքից տագնապալի լուրեր են ստացվում: Տեղի էր ունեցել ահաբեկչություն, որի արդյունքում 3 մարդ զոհվեց, որոնցից մեկը գլխատվեց: Սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց:

Դրանից հետո ֆրանսիական Ավինյոնում դանակով զինված անձը հարձակվել էր ոստիկանների վրա: Նա բղավել է իսլամական կարգախոսներ։ Ոստիկանությունը հարձկավողին տեղում գնդակահարել է։ Սաուդյան Արաբիայում էլ մեկ ուրիշ դանակով զինված անձ հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգության աշխատակցի վրա: Նրան էլ ոստիկաններն են ձերբակալել: Ֆրանսիական Նիցցա քաղաքում քաղաքապետի հրամանով փակվել են բոլոր տաճարներն ու եկեղեցիները:

Աշխարհի տարբեր երկներում էլ Ֆրանսիայի դեսպանատների առջև մեծ բողոքի ցույցեր են, ընդդեմ «Շարլի Էբդո» ամսագրի, որի ծաղրանկարները վիրավորում են մահմեդականների զգացմունքները: