
Ճանապարհային շինարարներն աշխատում են Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ճանապարհի քանդված հատվածի վերականգնման ուղղությամբ, մինչև առավոտ երթևեկությունը կարգավորված կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։
«Այդ ճանապարհահատվածը գրունտավոյ է, դրա համար էլ երթևեկությունը ծանրաբեռնվել էր»,– ասել է Սամվել Լալայանը։
Նրա խոսքով՝ ճանապարհի չասֆալտապատված հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
«Այդ մեքենաները կարողանում են Կապանից մինչև Տաթև, կամ էլ Սատանի կամուրջ իջնել, բայց բարձրանալը խնդիր է առաջացնում, մասնագետներն աշխատում են, երթևեկությունը կարգավորվում է, մեքենաները կամաց–կամաց շարժվում են»,– ասել է նա։
Մանրամասները` կայքում: