գլխավոր Իրադարձային «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2–րդ հարկից տղամարդ է ընկել ու...

«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2–րդ հարկից տղամարդ է ընկել ու մահացել

Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2-րդ հարկից տղամարդն անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Այսօր`ժամը 15։45-ի սահմաններում, շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5` նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքը։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու քննիչները, որոնք հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար ընկել է ու տեղում մահացել։ Նա նշված շինհրապարակում որպես բանվոր էր աշխատում։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն։

Նշենք, որ սա վերջին շրջանում 2–րդ նմանատտիպ դեպքն է. նոյեմբերի 24–ին էլ «Երազ» թաղամասում կառուցվող շենքերից մեկից 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն էր ընկել ու տեղում մահացել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։