
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը․
«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի՝ այդ թվում նաև Արցախի խաղաղ բնակավայրերի տարբեր ուղղություններով։
Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,- գրել է վարչապետը՝ կցելով RecognizeArtsakh (ճանաչի՛ր Արցախը) հեշթեգը։
Turkish led Azerbaijani forces along with terrorists continue intensive military operations in different directions of the front line, including peaceful settlements across #Artsakh. Their aim is the ethnic cleansing of #Armenians in Artsakh. #RecognizeArtsakh
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 29, 2020