գլխավոր Աշխարհ Միայն ինձ կարելի է վստահել․ Պուտինը՝ լրագրողին 

Միայն ինձ կարելի է վստահել․ Պուտինը՝ լրագրողին 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ արդյոք կարելի է վստահել ռազմական թղթակիցների, զինվորականների կամ ՌԴ ՊՆ-ի հաղորդած լուրերին, ասել է, որ միայն իրեն կարելի է վստահել։ 

«Դուք չեք կարող վստահել ոչ մեկին: Միայն ինձ կարելի է վստահել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին։ 

Նա նաեւ նշել է, որ Կրեմլը պարբերաբար աշխատում է պաշտպանության նախարարության հետ՝ գրեթե ամեն օր քննարկելով առկա հարցեր։

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ ներկայումս լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսք չկա։ Նրա խոսքով՝ երկրում մոբիլիզացիայի վերսկսման գործոններ չկան։ 

«Այսօր նման գործոններ տեսանելի չեն»,- ընդգծել էր նա։