գլխավոր Եղանակ Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Հիրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

Դեկտեմբերի 9-12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով: