գլխավոր Քաղաքականություն «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անհնար է. իրանցի փորձագետ

«Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անհնար է. իրանցի փորձագետ

Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զորավարժությունները զայրացրել են Ալիևին, քանի որ նա հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անհնար է։ 
Այս մասին իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան, աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Աբդոլռեզա Ֆարաջիրադը։

«Ալիևը, օգտվելով Իրանում տեղի ունեցող ցույցերից, խստացրել է իր հռետորաբանությունը Իրանի դեմ»,- ասել է Ֆարաջիրադը՝ հավելելով, որ ներքին միասնության, միջուկային գործարքի վերականգնման արդյունքում երկրում առկա խնդիրների զգալի մասը կկրճատվի, իսկ Ալիեւի նմաններն իրենց ավելի զուսպ կպահեն։

«Պետք է լուծել այս խնդիրները, հետո կտեսնենք, թե ինչ կանի Ալիևը։ Եթե ​​նրա լեզուն շատ երկար է, բնականաբար, պետք է նրան ցույց տալ իր տեղը»,- ասել է նա։