գլխավոր Աշխարհ Հնդկաստանի վարչապետը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը. պատճառը հայտնի է

Հնդկաստանի վարչապետը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը. պատճառը հայտնի է

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է իր ամենամյա դեմառդեմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսված էր դեկտեմբերին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։

Գործակալության տվյալներով՝ Մոդին նման որոշում է կայացրել Ռուսաստանի կողմից պատերազմի և միջուկային սպառնալիքների պատճառով։ 

Գագաթնաժողովն անցկացվում է 2000-ականներից, և այն չեղարկվել է միայն մեկ անգամ՝ 2020 թվականին կորոնավիրուսային համաճարակի պատճառով։