գլխավոր Քաղաքականություն «Այս բարեփոխումից հետո КГБ-ն կվերանա Հայաստանում». Քոչարյան

«Այս բարեփոխումից հետո КГБ-ն կվերանա Հայաստանում». Քոչարյան

Կառավարության ներկայացրած բարեփոխումները կառավարության ծրագրում արտացոլված ընդհանուր մեծ բարեփոխումների մի մասն են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը «պետք է դուրս գա ԿԳԲ-ի ստվերից»։ 

«Մենք փոխել ենք անունը։ Այսօր այդ կառույցը կոչվում է Ազգային անվտանգության ծառայություն, սակայն իր կառավարման բնույթով եւ քաղաքացիների ընկալմամբ ԱԱԾ-ն դեռ մնում է ԿԳԲ։ Այս բարեփոխումից հետո КГБ-ն կվերանա»,- ասել է Քոչարյանը։

Պատգամավորը նշել է, որ ԱԱԾ ներկայացուցիչների հետ մի շարք քննարկումներ են եղել, եւ իրենք կողմ են եղել բարեփոխումներին: