գլխավոր Քաղաքականություն Նիցցայի քաղաքապետը կարգադրել է փակել բոլոր եկեղեցիները․ նախագահ Մակրոնը ուղևորվել է երկրի...

Նիցցայի քաղաքապետը կարգադրել է փակել բոլոր եկեղեցիները․ նախագահ Մակրոնը ուղևորվել է երկրի ՆԳՆ ճգնաժամային կենտրոն

Ֆրանսիայի Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին կարգադրել է փակել բոլոր եկեղեցիները այն բանից հետո, երբ անհայտ անձը դանակով քաղաքի կենտրոնում գտնվող Նոտր-Դամ տաճարում մի կնոջ էր գլխատել:

Նիցցայի քաղաքապետն արդեն հաստատել է ընդհանուր առմամբ երեք զոհերի մասին ինֆորմացիան։

Դեպքի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղևորվել է երկրի ՆԳՆ ճգնաժամային կենտրոն:

Հիշեցնենք, որ այսօր ահաբեկչություն էր տեղի ունեցել Ֆրանսիայում՝ Նիցցայի Մայր տաճարում: Ավելի վաղ РИА Новости-ին տելեգրամ-ալիքում հրապարակել է Նիցցայում ահաբեկչի ձերբակալման տեսանյութ։