գլխավոր Իրադարձային Ոստիկանների նկատմամբ բռնությանը լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ չկասկածի. Ալեն...

Ոստիկանների նկատմամբ բռնությանը լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ չկասկածի. Ալեն Սիմոնյան

Այն ամենը, ինչ կատարվում էր Մարտի 1-ին ու դրանից հետո, հանցագործություն էր, ԱԺ նիստում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեկուկես ամիս ու ավելի դուք ու ձեր գործընկերները փողոցներում ոստիկաններին էլ գրկեցիք, էլ բրդեցիք, էլ հարվածեցիք, էլ վիրավորեցիք, ինչ հնարավոր էր՝ արեցիք», – դիմելով ընդդիմությանն` ասաց Սիմոնյանը:

Նա հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը, որը հայտարարել էր, թե տեսել է բարձրաստիճան ոստիկանի ու չի բարևել:

«Իրենք պետք է ձեզ չբարևեն, որովհետև դուք այդ մարդկանց տեսնում եք ու հրահրում եք, որ ձեր աջակիցները քարերով խփեն ոստիկաններին, ամեն նման դեպքում, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառվելու, լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ դրա մեջ չկասկածի, որովհետև, ի տարբերություն նախկին ոչ հաճելի երևույթների, այսօր իշխանությունը, թարսի պես, օրինական ու ընտրված իշխանություն է», – հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը՝ բոլոր գործողությունների համար: