գլխավոր Աշխարհ ՇՀԿ և ԱՊՀ երկրները կամրապնդեն ռազմական կապերը. Շոյգու

ՇՀԿ և ԱՊՀ երկրները կամրապնդեն ռազմական կապերը. Շոյգու

 Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները պլանավորում են մեծացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կազմակերպությունների գործընկերների հետ հանդիպումից հետո։

«Ընդգծվել է ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ռազմական համագործակցության, փոխվստահության ամրապնդման և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Ռուս նախարարը նաև նշել է, որ հանդիպման մասնակիցները նպատակահարմար են համարել կատարելագործել անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստության կանոնավոր միջոցառումներ իրականացնել՝ միջազգային ահաբեկիչների կողմից նոր մարտավարությանը հակազդելու ուղիների մշակմամբ։Բացի այդ, ՇՀԿ և ԱՊՀ անդամ երկրները կմիավորեն ուժերը՝ կանխելու կենսաբանական սպառնալիքները։

Շոյգուի խոսքով՝ հանդիպման մասնակիցները խստորեն դատապարտել են նացիզմը, ֆաշիզմն ու միլիտարիզմը վերականգնելու և փառաբանելու, պատմությունը կեղծելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառներն ու արդյունքները վերանայելու ցանկացած փորձ։

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նաև դեմ են արտահայտվել նախկին արմատական, անմարդկային և ծայրահեղական գաղափարախոսությունների վերածնունդին, որոնք կարող են աշխարհը կրկին աղետի հասցնել:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդլայնված կազմով հանդիպումները՝ քննարկելու միջազգային անվտանգության խնդիրները և բարելավելու համագործակցությունը ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։