
Վանի առևտրի և արդյունաբերության գործարար միության (VATSO) կառավարման խորհրդի նախագահ Զահիր Քանդաշօղլուն տեսակետ է հայտնել, որ Հայաստանի հետ սահմանի բացվելուց հետո Վանի նահանգում կակտիվանա զբոսաշրջությունը: Այս մասին գրել է ermenihaber.am-ը։
Քանդաշօղլուն նշել է, որ 2022 թվականը Թուրքիայի և աշխարհի համար հատկապես տնտեսական ալեկոծությունների պատճառով դժվար տարի էր, սակայն Թուրքիայի մյուս նահանգների հետ համեմատ Վանում, մասնավորապես իրանցի զբոսաշրջիկներով պայմանավորված, այդ իրավիճակը համեմատաբար քիչ է զգացվել։