գլխավոր Եղանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 10-ին, 11-ին, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ։

 Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 10-ին, 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։