գլխավոր Սպորտ Պելեն շնորհակալություն է հայտնել Մբապպեին

Պելեն շնորհակալություն է հայտնել Մբապպեին

Բրազիլիայի հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն պատասխանել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի աջակցության խոսքերին։ Գրում է Armsport-ը։

«Շնորհակալ եմ Մբապե. Ուրախ եմ, որ դու գերազանցեցիր իմ ռեկորդներից ևս մեկը, ընկեր»,-գրել է Twitter-ում.

Ֆրանսիացին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մինչև 24 տարեկանը 9 գոլ խփեց աշխարհի առաջնությունում: Նախկինում ռեկորդը պատկանում էր Պելեին, ով մինչ իր 24-ամյակը խփել էր 7 գոլ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին բրազիլական լրատվամիջոցները, 82-ամյա Պելեն   բուժում է ստանում այն ​​բանից հետո, երբ քիմիաթերապիան դադարել է սպասված արդյունքներ տալ։

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր նախորդ շաբաթ: