գլխավոր Իրադարձային Երևանում կասեցվել է տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը

Երևանում կասեցվել է տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը

Կասեցվել է «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ ՍԱՏՄ-ի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող՝ Երևանում գտնվող կիսաֆաբրիկատների արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից։

«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած նրբաբլիթ արտադրատեսակը 2 ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Կիսաֆաբրիկատների արտադրության առանձին գործառույթը կասեցվել է` մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: