գլխավոր Իրադարձային Երևանում բախվել են պարեկային ծառայության Skoda-ն, BMW-ն, Opel-ն ու «07»-ը, կան վիրավորներ....

Երևանում բախվել են պարեկային ծառայության Skoda-ն, BMW-ն, Opel-ն ու «07»-ը, կան վիրավորներ. Shamshyan.com

Դեկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում  բախվել են վրացական համարանիշներով BMW, Skoda, Opel Astra և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով կան վիրավորներ։ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և սպասարկվում է պարեկային ծառայության Երևանի գնդի կողմից։