գլխավոր Աշխարհ Գերմանիայում հեղաշրջում պլանավորող անձանցից առգրավել են թրեր, ոսկի եւ զենք․ ԶԼՄ-ներ

Գերմանիայում հեղաշրջում պլանավորող անձանցից առգրավել են թրեր, ոսկի եւ զենք․ ԶԼՄ-ներ

Ոստիկանության աշխատակիցները դավադիրներից, որոնք կասկածվում են Գերմանիայում իշխանությունը զավթելու պլանավորման մեջ, առգրավել են թրեր, ատրճանակներ, սաղավարտներ եւ թանկարժեք մետաղներ, հայտնել Է Spiegel պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

«Նախնական տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները, ի թիվս այլ բաների, առգրավել են նաեւ 9 միլիմետրանոց ատրճանակներ, թրեր, դանակներ, էլեկտրաշոկերներ, մարտական սաղավարտներ, գիշերային տեսանելիության սարքեր եւ հաշվեցուցակային զենք կին ոստիկանից և ոստիկանից, որոնք կասկածյալների թվում էին»,-ասվում է հրապարակման մեջ:

Ինչպես նշվում է, կասկածյալ ոստիկանները, ի թիվս այլ բաների, փորձել են հավաքագրել իրավապահ մարմինների այլ աշխատակիցների։ Այդ նպատակով նրանք գաղտնի հանդիպում են կազմակերպել Գերմանիայի հյուսիսային հատվածում իրենց գործընկերների հետ։ Ընդհանուր առմամբ, կասկածյալների ամբողջ խմբից առգրավվել է մոտ 130 հազար եվրո, ինչպես նաև մեծ քանակությամբ ոսկի և արծաթ։

Գերմանիայի ոստիկանությունը չորեքշաբթի վաղ առավոտյան լայնածավալ գործողություն է իրականացրել աջ ծայրահեղականների դեմ, որոնք ծրագրել էին Բունդեսթագի գրոհն ու պետական հեղաշրջումը, հայտնել են դաշնային դատախազությունից: Ձերբակալվել է 25 մարդ, ձերբակալություններ են տեղի ունեցել յոթ դաշնային նահանգներում՝ Ավստրիայում և Իտալիայում։ Նրանց թվում կան նախկին զինծառայողներ։ Բացի այդ, գործի շրջանակներում խուզարկություններ են սկսվել 11 դաշնային նահանգներում ավելի քան 130 անշարժ գույքի օբյեկտներում:

Նշվում է, որ հաջողության դեպքում կասկածյալները ծրագրում էին ժամանակավոր ռազմական կառավարություն ձեւավորել եւ շփումներն օգտագործել «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով նախկին դաշնակիցների հետ բանակցություններ սկսելու համար»: Դաշնային դատախազության տվյալներով՝ դավադրության գաղափարական հիմքերը փոխառվել են Reichsbürger («Ռեյխի քաղաքացիներ») եւ QAnon կազմակերպությունների աջ արմատական ցանցից։