գլխավոր Եղանակ Շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ին սպասվում է անձրև և մառախուղ: