գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը Ջերմուկում հեծանիվների գողերի է բռնել

Ոստիկանությունը Ջերմուկում հեծանիվների գողերի է բռնել

Հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելիս ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները բացահայտեցին գողության մի քանի դեպք: Մասնավորապես, նոյեմբերի 22-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի մի շենքի մոտից գողացել էին հեծանիվ: Գողությունն արել էր նույն թաղամասի 45-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին նրա քրոջ որդին, որը Վայք քաղաքի բնակիչ է, Ձախափնյակ փողոցի նույն շենքի շքամուտքից գողացել էր մեկ այլ հեծանիվ՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:

Ջերմուկի ոստիկանները նրանց հայտնաբերել ու ձերբակալել են։ Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ 45-ամյա տղամարդը 2019-2021 թվականների ընթացքում Ջերմուկ քաղաքում ևս 5 հեծանիվի գողություն էր արել:

Դեպքերի առթիվ նախաքննությունը շարունակվում է: