գլխավոր Սպորտ Պորտուգալիայի հավաքականը չափազանց միասնական է, որ դրսի ուժերը կարողանան կոտրել այն․ Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականը չափազանց միասնական է, որ դրսի ուժերը կարողանան կոտրել այն․ Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Մարոկկոյի դեմ խաղի տրամադրվածության մասին։ Գրում է Armsport-ը։

«Թիմը չափազանց միասնական է, որ դրսի ուժերը կարողանան կոտրել այն։ Ժողովուրդը չափազանց քաջ է, որ թույլ տա մրցակիցը վախեցնի իրեն։ Սա թիմ է այդ բառի ամենաուղիղ իմաստով, և այն մինչև վերջ կպայքարի իր երազանքի համար։ Հավատացե՛ք մեզ։ Առա՛ջ, Պորտուգա՛լիա»,- գրել է Ռոնալդուն թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Ռոնալդուն սպառնացել է հեռանալ Պորտուգալիայի հավաքականից Շվեյցարիայի դեմ խաղը պահեստայինների նստարանին սկսելու պատճառով։ Սակայն ավելի ուշ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել էր լուրը։