գլխավոր Իրադարձային Բաբաջանյան փողոցում հափշտակել է 62-ամյա կնոջ պայուսակն ու փախել

Բաբաջանյան փողոցում հափշտակել է 62-ամյա կնոջ պայուսակն ու փախել

Նոյեմբերի 27-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել: Մայրաքաղաքի 62-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում անհայտ անձը հափշտակել է իր պայուսակը և փախել: Տուժածի հայտնածով՝ պայուսակում 82 հազար դրամ, բանկային քարտ ու փաստաթղթեր կային:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզեցին, որ կողոպուտն արել է Բաբաջանյան փողոցի 16-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 1-ին նա Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու խոստովանական ցուցմունք տվեց:

Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: