գլխավոր Իրադարձային Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող...

Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել. Արայիկ Հարությունյան

Մենք կարիք ունենք ավելիին, քան բարոյական աջակցությունն է: Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով  այդ աջակցությունն օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար, նրանք նույնպես կներգրավվեն մեր հակամարտության կարգավորման գործընթացին, որի ճանապարհը բացում է Ֆրանսիան»,- նշել է Հարությունյանը:

Հարությունյանը նշել է՝ գիտակցում են, որ գտվում են էթնիկ զտման, նոր ցեղասպանության եզրին: «Մենք պետք է այս խնդրի մասին բարձրաձայնենք, Արցախին միայնակ թողնելը նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման»:

Հարցին՝ եթե Արցախը վերանա, հաջորդը կլինի Հայաստա՞նը, Հարությունյանը պատասխանել է. «Միանշանակ: Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին»:

Հարցին՝ կհամաձայնե՞ն ինքնավարության Ադրբեջանի տարածքում, Հարությունյանը պատասխանել է. «Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել»: