գլխավոր Իրադարձային Լավրովը ԱՊՀ երկրների դեսպաններին կներկայացնի միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ Ռուսաստանի դիրքորոշումները

Լավրովը ԱՊՀ երկրների դեսպաններին կներկայացնի միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ Ռուսաստանի դիրքորոշումները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կանցկացնի ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարարը կամփոփի անցնող տարում ԱՊՀ երկրների հետ համագործակցության արդյունքները, կհնչեցնի Ռուսաստանի առաջնահերթությունները՝ վերաբերող մոտ ապագային։

«Սերգեյ Լավրովն, իհարկե, դեսպաններին կտեղեկացնի նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Ռուսաստանի դիրքորոշումները»,- նշել է Մարիա Զախարովան։