գլխավոր Իրադարձային Քյարամանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական...

Քյարամանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սարգսի Փթուկյանի

կենսագրությունը

Ծնվել է 1975 թվականի փետրվարի 1-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը:

Աշխատանքային գործունեություն

1999-2001թթ. – ՀՀ ՆԳՆ Արթիկի ՆԳԲ հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ:

2001-2011թթ., 2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ:

2011-2012թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի ՔԲ Անիի ավագ քննիչ:

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի ՔԲ Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ:

2014-2016թթ. – ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ:

2016-2018թթ. – ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ:

X-XI.2018թ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ:
2020-2022թթ. – ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: