գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ն Ուկրաինայում պալատական նոր հեղաշրջում է նախապատրաստում․ Զախարովա

ԱՄՆ-ն Ուկրաինայում պալատական նոր հեղաշրջում է նախապատրաստում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ չի բացառել, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում «պալատական նոր հեղաշրջում» կամ կադրային վերադասավորումներ է իրականացնելու։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հայտնվելն Ուկրաինայում այն ժամանակ, երբ այդ երկրի իշխող շրջանակներում սրվում են տարաձայնությունները արևմտյան օգնության բաշխման շուրջ, իհարկե, պատահական չէ։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ն կրկին պալատական հեղաշրջում կամ կադրային վերադասավորումներ է պլանավորում»,- ասել է Զախարովան։

Նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել մտածել այդ մասին։

«Անկախ նրանից, թե ով է Ուկրաինայում իշխանության ղեկին, ԱՄՆ-ն այդ երկիրը վերահսկում է և որպես գործիք օգտագործում` Ռուսաստանի հետ առճակատման հարցում սեփական աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու և ֆինանսական մախինացիաներ իրականացնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։