գլխավոր Իրադարձային ՃՏՊ` Արտաշատի խճուղում

ՃՏՊ` Արտաշատի խճուղում

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «FAW» (վարորդ՝ Գ․ Ծ․) և «HOWO» (վարորդ՝ Շ․ Գ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «HOWO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, վարորդ Շ․ Գ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։