գլխավոր Իրադարձային Արցախում ակնկալում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ...

Արցախում ակնկալում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ համանուն օրենքին

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Հիմնական զեկուցողը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Առստամյանն էր: Նա ներկայացրել է տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ համանուն օրենքի հետ` ապահովելով զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, միաժամանակ պատշաճ կազմակերպելով զորակոչի գործընթացը:

Օրենքի նախագիծը մշակվել է ՊԲ ԲՀԱ բաժնի կողմից, փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում: Ըստ ներկայացված եզրակացության` նախագիծը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միաձայն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում»,- նշված է հաղորդագրությունում: