գլխավոր Իրադարձային Արցախում շնագայլը հարձակվել է բնակիչների վրա. նրանք բժիշկների հսկողության տակ են

Արցախում շնագայլը հարձակվել է բնակիչների վրա. նրանք բժիշկների հսկողության տակ են

Արցախում շնագայլի հարձակման դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` Մարտունի քաղաքում շնագայլի հարձակման հետևանքով 3 բնակիչ դիմել է շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով:

«Տուժածներին ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տուժածներ բնակիչները շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ են։ Բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատում են բավարար:

Նախարարությունը հորդորում է բնակիչներին զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից: