գլխավոր Գլխավոր Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան.նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր...

Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան.նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի գրասենյակի լրատվության բաժինը։

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: