գլխավոր Քաղաքականություն Բնականաբար, սադրանք է. Արմեն Գրիգորյանը՝ «բնապահպան» ներկայացած ադրբեջանցիների մասին

Բնականաբար, սադրանք է. Արմեն Գրիգորյանը՝ «բնապահպան» ներկայացած ադրբեջանցիների մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձել է «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիների վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք՝ նրանք դեկտեմբերի 3-ին փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Նրանց հետ բանակցել է Արցախում տեղակայված ռուսական զորակազմի հրամանատարությունը: 

«Բնականաբար, պրովոկացիա է, այնտեղ բնապահպան տեսնել շատ դժվար կլինի, որովհետև բոլորի համար հասկանալի է, որ այնտեղ բնապահպանական հարց չկա: Այդ պրովոկացիաները խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Քանի որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ գտնվում է ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, բնականաբար, աշխատանք է տարվում, որպեսզի Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվի ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության»,- ասել է Գրիգորյանը: