գլխավոր Տնտեսություն Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ. Մյասնիկովիչ

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ. Մյասնիկովիչ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին ԵԱՏՄ երկրներ ուղիղ ներդրումների ներհոսքն էապես աճել է:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ, Ղազախստանի դեպքում ցուցանիշն աճել է 2 անգամ, Ղրղզստանի՝ 1,9 Բելառուսի՝ 1,6 անգամ։

Մյասնիկովիչը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում բիզնեսին աջակցությանը։