գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկը` Մոսկվայի առաջարկած, մյուսը` Ադրբեջանի, Արևմուտքը մեզ որևէ տեքստ չի առաջարկել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար, նույնը անում է նաև Մոսկվան։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ամեն ինչ պետք է անեն, որ հասնեն այդ խաղաղությանը»,– նշել է նա։

Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի փաստաթղթի տեքստի շուրջ։ Դա Ադրբեջանի առաջարկած տարբերակն է, որի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին։

«Մենք շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», – ասել է նա:

ԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ Հայաստանը կներդնի իր բոլոր ջանքերը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը լինի: