գլխավոր Գլխավոր Հայաստանն իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստում. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության...

Հայաստանն իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստում. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Հայաստանն իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի հնարավորինս արագ խաղաղության պայմանագիրը ստորագրենք: Շարունակելու ենք աշխատանքը նաև մյուս տարի: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի տեքստ: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել Ադրբեջանին, ու Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնում քննարկումներից հետո Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա աշխատում է, իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա, շուտով կփոխանցենք Ադրբեջանին»,- ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:

«Գիտեք, որ հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի վաշինգտոնյան հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչ այս պահն այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս»,- նշել է Գրիգորյանը: