գլխավոր Աշխարհ Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում մարտական գործողությունները կարող են ավարտվել վաղը

Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում մարտական գործողությունները կարող են ավարտվել վաղը

Վլադիմիր Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում մարտական գործողություններն Ուկրաինայում կարող են ավարտվել վաղը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ լուրջ առաջարկ լինելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է խոսել այն մասին, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ուկրաինայի հակամարտությունը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել էր, որ այդ առաջարկը պետք է հաշվի առնի Ռուսաստանի շահերը։

«Տվյալ դեպքում կարելի է անվերջ քննարկել, թե երբ այս ամենը կավարտվի։ Զելենսկին գիտի, երբ կարող է այս ամենին վերջ տրվի, ցանկության դեպքում դա կարող է տեղի ունենալ վաղը», – ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Զելենսկու այն հայտարարությունը, թե հակամարտությունը կարող է ավարտվել 2023 թվականին։