գլխավոր Իրադարձային ՊՆ-ն՝ Իրանի կողմից Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ փոխանցելու լուրերի մասին. Auroranews 

ՊՆ-ն՝ Իրանի կողմից Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ փոխանցելու լուրերի մասին. Auroranews 

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե հոկտեմբերի վերջին, Իրանը գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան։

Auroranews-ը կապ է հաստատել ՀՀ ՊՆ-ի հետ՝ հասկանալու, թե ինչ տեղեկությունների մասին են գրում ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

«Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։